Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 03.12.2015
2015թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ > ՍՊԸ կողմից ներկայացված > հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ԲՆ > ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Փահլևանյանը, > ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Շարոմովը, Հայ-կանադական կազմակերպության ներկայացուցիչ Ազատ Վարդանյանը: Քննարկմանը մասնակցում էին Արտավան և Գոմք համայնքների ղեկավարները, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 03.12.2015
Սիրելի բարեկամներ: Ամեն տարի դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Օրվա խորհուրդը մեզանից յուրաքանչյուրին հիշեցնում է, որ մեր կողքին ապրում են նույն իրավունքներն ունեցող, սակայն սահմանափակ կարողություններով անձիք, որոնց համար մատչելի միջավայր, հավասար պայմաններ և իրավունքների իրացման հնարավորություններ ստեղծելու համար աշխարհի առաջադեմ մարդկությունը, բազմաթիվ պետություններ, միջազգային ու հասարակական կազմակերպություններ անում են հնարավոր ամենը, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար դեռևս երկար ճանապարհ կա անցնելու: Հաշմանդամների միջազգային օրը ևս մեկ առիթ է իմի բերելու

Տեղեկատվություն 02.12.2015
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի նոյեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին.

Տեղեկատվություն 01.12.2015
2015 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 30.11.2015
Նոյեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ:

Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ կրթական փոխանակումների ծրագրի շրջանակներում փոխադարձ երկօրյա այցով եղան > կրթահամալիրում: Փոխադարձ դասալսումները, համատեղ միջոցառումները, սպորտային մրցումները, ընկերական շփումները, էքսկուրսիաները, միասին կատարած ծառատունկը երկօրյա այցը դարձրին բովանդակալից ու հետաքրքիր: