Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային իրազեկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 4-ի շրջանակներում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ

22.02.2016

 Այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 4-ի շրջանակներում նախագծող խորհրդատու ,,Սպեա Ինջենյերիա Էուրոպեա Ս.պ.Ա. և ԱյԱրԴի Ինջինիրինգ Ս.ր.Լ,, ՀՁ (այսուհետ՝ Նախագծող խորհրդատու) կողմից իրականացված Արտաշատ-Քաջարան (կմ28+912-կմ333+000) ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքների հանրային իրազեկման քննարկում-ներկայացում, շահառուների հետ, որը նախաձեռնել է Նախագծող խորհրդատուն: Հանրային հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագծի երկայնքով տեղակայված ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ և այլ իրավասու ներկայացուցիչներ:
Հանդիպման բանախոսներն էին Ծրագրի ղեկավար Աթիլիո Սիվիերոն, ,,Ճաննախագիծ,, ինստիտուտ ՍՊԸ ինժեներ Արթուր Սանոյանը, ծրագրի իրականացման կազմակերպության սոցիալական զարգացման և վերաբնակեցման մասնագետ Սոնա Պողոսյանը: Նրանց կողմից ներկայացեց կազմվելիք նախագծի 2 ընտրանքային տարբերակները: Ծավալվեց քննարկում, որի ընթացքում շահառուներն իրենց հետքաքրքրող հարցերն ուղղեցին կազմակերպիչներին:
Նշվեց , որ ընտրանքային տարբերակներից որևէ մեկի ընտրության դեպքում, կկազմակերպվի հանրային քննարկումներ, ըստ համայնքների և շահագործման գոտում գտնվող անհատ շահառուների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35