Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 23.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և տեղակալը, Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզի պետական առողջապահության գործակալության վարչության պետը, մարզային առողջապահական կազմակերպությունների ղեկավարները: Օրակարգում ընդգրկված էր նախազորակոչային տարիքրի պատանիների առողջության անձնագրերի վարման, 2014 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման, ինչպես նաև զինակոչիկների բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելուն վերաբերող հարցերը: Նշված հարցերի վերաբերյալ հաղորդումով հանդես եկան

Արամ Գրիգորյանն ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից 22.12.2014

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1261- Ա որոշմամբ Արամ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները Վայոց ձորի մարզպետարանում

Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները Վայոց ձորի մարզպետարանում 22.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 22-ին Եղեգնաձորի քաղաքային թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաներ Անգելինա Գևորգյանին և Էլեն Բալիշյանին դաստիարակչուհի Աննա Բաբայանի ղեկավարությամբ հյուրընկալել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած ամանորյա շնորհավորական բացիկն էին բերել մարզպետին: Ինչպես նշեց դաստիարակը՝ բացիկը ձևավորվել է մանկարտեզում առաջացած թղթի թափոնի վերամշակմած նյութերով: Մարզպետ Հարություն Սարգսյանը սիրով ընդունեց և լսեց փոքրիկ հյուրերին, նշեց, որ քաղաքապետարանի հետ համատեղ կանեն հնարավոր ամեն ինչ մակապարտեզի աշխատանքներին օգնելու նպատակով: Երեխաները հանձնեցին գեղեցիկ ձևավորված բացիկը և արտասանեցին Նոր տարվան նվիրված բանաստեղծություններ: Մարզպետը շնորհավորեց երեխաներին, խնդրեց՝ իրենց ծնողներին, մանկապարտեզի բոլոր սաներին և աշխատակիցներին փոխանցել ջերմ բարեմաղթանքները: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:

Աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և զինղեկերի հետ

Աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և զինղեկերի հետ 20.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և զինղեկերի հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հարություն Սարգսյանը: 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփ տվյալների վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

Տեղեկատվություն 19.12.2014

ՀՀ Վայոց ձորի մարզում 2013-2014թթ. գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների վերաբերյալ.

Խորհրդակցություն նվիրված բնապահպանական խնդիրներին

Խորհրդակցություն նվիրված բնապահպանական խնդիրներին 19.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը նվիրված էր բնապահպանական խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, Վայոց ձորի դատախազի տեղակալ Գայանե Խաչիկյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Սուրեն Միրզոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ Վայոց ձորի մարզային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը, Վայոց ձորի անտառ տնտեսության տնօրեն Մուրադ Հարությունյանը: Մարզպետը նշեց, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած ՀՀ անտառների վերականգման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում նոր նախագահ Յուրի Ջավադյանի ընտրությունից հետո քննարկվել է ապօրինի ծառահատումների և ՀՀ անտառամերձ տարածքների բնակչությանն օրինական կարգով վառելափայտով ապահովելու հարցերը, որից էլ բխում է այսօրվա խորհրդակցության անհրաժեշտությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53