Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունները

18.02.2016

 Փետրվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչությունը: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, տեսչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը նախ ներկայացրեց բաժնի գլխավոր և առաջատար մասնագետների գործառույթները, ապա հանդես եկավ հաշվետվությամբ:
Մարզպետ Հ. Սարգսյանը հաձնարարեց համայնքներում վարչական ստուգումների իրականացման ընթացքում համայնքների կողմից իրականացված հողային հատկացումների, հողերի աճուրդների հետ կապված գործարքները հողային ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխանության հարցերը պահել ուշադրության կենտրոնում, վեր հանել նշված գործարքներում տեղ գտած թերությունները և քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
Մարզպետը հանձնարարեց նաև մեթոդական օգնություն ցուցաբերել համայնքների հողային բալանսի աշխատանքների իրականացման գործում:
Կարևորվեց նաև հողերի օգտագործման գործառնական նշանակության փոխոխության համար գործեր կազմելու դեպքում իրականացվող նախապատրաստական ուսումնասիրության փուլի աշխատանքները:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց տեսչության պետին և աշխատակիցներին 2015 թվականին իրականացված գործունեության համար և նշեց, որ ընթացիկ տարում սպասում է ավելի արդյունավետ գործունեության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34