Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժինները

20.02.2016

 2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժինները
ՀՀ Վայոց ձորի մարզպետՀարություն Սարգսյանի մոտ 2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժինները:
Հաշվետվություններին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, բաժնի աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց բաժնում աշխատանքների կատարման բաշխվածությունն ըստ պաշտոնի անձնագրերի և ներկայացրեց 2015 թվականին գործունեության բաժնի հաշվետվությունը:
Մարզպետը հետաքրքրվեց թե ինչպիսի գործընթացով է իրականացվում համայնքների ավագանիների ընդունած որոշումների համապատասխանությունը ՀՀ գործող օրեսդրությանը: Հ. Սարգսյանը հանձնարարեց մշտապես ծանոթանալ ՀՀ օրենքներում և ՀՀ իշխանությունների կողմից ընդունված իրավական այլ ակտերում կատարվող փոփոխություններին, որպեսզի կատարյալ մեթոդական օգնություն տրամադրվի համայնքների աշխատակազմերին: Մարզպետը կարևորեց մարզպետի որոշումներ, կարգադրություններ, աշխատակազմի ղեկավարի հրամաններ և այլ գրություններ կազմելու ընթացքում, այդ գրությունների ՀՀ գործող օրեսդրությանը համապատասխանության ապահովման գործում, իրավաբանական բաժնի կողմից, մարզպետարանի ստորաբաժանումներին ճշգրիտ ցուցումներ տալու հանգամանքը: Վերջում մարզպետ Հ.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բաժնի պետին և գլխավոր մասնագետին և հանձնարարեց լրջագույն ուշադրություն դարձնել օրենքի կետի կիրառմանը մարզպետարանի գործունեության բոլոր ոլորտներում:
Հաջորդիվ 2015 թվականի գործունեության հաշվետվություն ներկայացրեց անձնակազմի կառավարման բաժնի պետ Մարինե Արտաշեսյանը: Այնուհետ տեղեկություն տվեց բաժնում աշխատանքների բաշխման մասին:
Մարզպետին ներկայացվեց աշխատակազմում առաջացած քաղծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար կազմակերպվող մրցույթների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և մրցույթն անցկացնելու, կրտսեր թափուր պաշտոնները համալրելու և ատեստավորումներ կազմակերպելու, ինչպես նաև քաղծառայողներին պարտադիր վերապատրաստման գործուղելու գործընթացները:
Անդրադարձ եղավ նաև քաղծառայողների կիսամյակային և տարեկան կատարողականների հետ առնչվող հարցերին:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց բաժնի պետին ու առաջատար մասնագետին և հանձնարարեց անաչառություն դրսևորել կազմակերպվելիք մրցույթների և ատեստավորումների գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35