Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ձմեռային զորակոչը շարունակվում է

Ձմեռային զորակոչը շարունակվում է 15.01.2015

2015 թվականի հունվարի 14-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների անդրանիկ հավաքը, որի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը բարի ճանապարհ մաղթեց նորակոչիկներին և ողջունեց նրանց ծնողներին: Հավաքին ներկա էին Վայք քաղաքի ղեկավարի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը և Ջերմուկ քաղաքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Զուռնայի հնչյունների ներքո ներկաներն ուրախ տրամադրությամբ հրաժեշտ էին տալիս հայոց բանակի շարքերը համալրելու գնացող իրենց զավակներին: Իսկ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց Ձորի թեմի Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Գալուստ քահանա Սահակյանից և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանից:

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գետափի հարակից փակ հատվածը բացվել է 15.01.2015

2015 թվականի հունվարի 15-ին, 14.00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի հարակից տարածքով անցնող հատվածը փակ էր: Ավտոճանապարհը փակել էին գետափցիները՝ դանակահարության մեջ մեղադրվող համագյուղացի Արամ Սարդարյանին ազատ արձակելու պահանջով: Դեպքի վայրում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանդիպել են գետափցիներին և զրույցի ժամանակ փոխհամաձայնության եկել ճանապարհի բացման հարցով, որպեսզի մայրուղում խցանումներ չառաջանան: Ոստիկանության աշխատակիցները հավաստել են Արամ Սարդարյանի հարազատներին, որ արդար դատավարություն կիրականացվի: Գետափցիները հեռացել են՝ արդար դատավարություն ակնկալիքով: Տեղեկացնում ենք, որ միջպետական ավտոճանապարը բաց է, իսկ երթևեկը՝ կանոնավոր:

Մեկնարկեց ձմեռային զորակոչը 12.01.2015

2015 թվականի հունվարի 10-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Ձմեռային զորակոչը մեկնարկեց մարզկենտրոն Եղեգնաձորից: Եղեգնաձորի զինկոմիսարիատում նորակոչիկներին բարի ճանապարհի ու անվտանգ ծառայության բարեմաղթանքներ հղեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի վետերանների մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Առաքելյանը, Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Այնուհետ նորակոչիկներն օրհնություն ստացան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից, կատարեցին մոմավառություն և ուղևորվեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները, մարզպետարանի պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Մենք ևս խաղաղ ու անվտանգ ծառայություն ենք մաղթում նորակոչիկներին:

Գալուստ Սահակյանն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանապահ դիրքեր եւ հենակետեր

Գալուստ Սահակյանն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանապահ դիրքեր եւ հենակետեր 30.12.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Վայոց ձորի մարզում գտնվող սահմանապահ հենակետեր։ Ամանորի շեմին ՀՀ ԱԺ նախագահի՝ երեք սահմանապահ դիրքեր այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը: Զինվորականները նշել են, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրանց կրակակետերը։ >,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի դիվերսիոն եւ սահմանային նպատակամղված խախտումներին անցնող տարվա ընթացքում տվել են համարժեք պատասխան՝ հերթական անգամ ապացուցելով Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։ Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է զորամաս և սահմանապահ Խաչիկ գյուղ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է զորամաս և սահմանապահ Խաչիկ գյուղ 30.12.2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով այս տոնական օրերին իրենց ընտանիքներից հեռու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Նախարար Սերգո Կարապետյանը խաղաղ ու անխռով ծառայություն, բարձր տրամադրություն, ամրակուռ կամք ու տոկունություն է մաղթել նրանց` մշտապես անառիկ պահելու մեր երկրի սահմանները դավադիր ոտնձգություններից և արիաբար դիմակայելու բոլոր դժվարություններին: >,-զինվորներին ու

Ամանորյա շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում

Ամանորյա շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում 30.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի առաջին հարկի սրահում, տոնական սեղանների և տոնածառի շուրջ ամանորյա բարեմաղթանքներ հղեց մարզպետարանի աշխատակազմի և մարզպետարանի շենքում տեղակայված այլ կազմակերպությունների աշխատակիցներին: Ներկաները մարզպետի ջերմ շնորհավորանքներին փոխադարձեցին նույնպիսի ջերմ շնորհավորանքներով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13