Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը

18.02.2016

Այսօր՝ փետրվարի 18-ին 2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Հաշվետվությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ոլորտի գործունեությունը համակարգող փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ վարչության գործունեությունը կարևորվում է, այն հանգամանքով, որ մարզը մեր երկրում ներկայանալի է դառնում, ոչ միայն գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքով, այլ նաև մարզամշակութային միջոցառումներով և հանրապետական մրցույթներում ու փառատոններում զբաղեցրած տեղերի, ինչպես նաև առարկայական օլիմպիադաներում ու գիտելիքի իմացության այլ մրցույթներում պարգևների արժանանալու ցուցանիշերով:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը ներկայացրեց վարչության աշխատակիցների գործառույթները, ապա անցավ հավետվության ներկայացմանը:
Մարզպետը հետաքրքրվեց մարզում ներառական կրթության ընդլայնման, դպոցական խորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացման խնդիրներով: Հանձնարարեց աշխատանք տանել այն դպրոցների ղեկավարների հետ, որոնք թերացումներ ունեն dasaran.am համակարգում:
Հ. Սարգսյանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրերի կազմման և միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու գործը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչության պետին և աշխատակիցներին 2015 թվականին կատարած աշխատանքների համար և հանձնարարեց անել հնարավոր ամեն բան մարզում կրթության որակի առավել բարձր արդունավետություն ապահովելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34