Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2016 թվականի երրորդ կիսամյակում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների

Հայտարարվեցին Ոսկե բանալի մրցանակաբաշխության հաղթողները 28.09.2016
2016թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի > ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին: Ներկաներին ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը և ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը, ով նշեց. >:
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց վայոցձորցի նկարիչ, Ջերմուկի պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյան, նկարչի վրձնակից ընկերները, մշակութային հաստատությունների աշխատակիցներ, ուսուցիչներ և դպրոցականներ: Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը, որն իր խոսքում նշեց տարբեր ցուցահանդեսներում նկարչի կտավների ընդգրկվածության աշխարհագրությունը՝ ԱՄՆ, Եվրոպական երկրներ: Ողջույնի խոսք ասաց Սոնա Մարգարյանը: Վարդան Ավետյանն իր ելույթն սկսեց նորհակալության խոսքով: Վարդան Ավետյանը ներկայացրեց նկարչության այն ուղղությունները, որոնցում ինքն ստեղծագործում է, սակայն իրեն համարեց ավելի շատ ռեալիստական ուղղության ներկայացուցիչ: Հարգված և ճանաչված նկարիչ Վարդան Ավետյանը նաև սիրված ուսուցիչ է: Այսօր նա զբաղվում է նաև մանկավարժությամբ և վրձնահարվածների գաղտնիքը փոխանցում Ջերմուկի արվեստի դպրոցի նկարչության բաժնի աշակերտներին: Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում անցկացված ավանդական >, որը կազմակերպվել է Խաչիկի համայնքապետարանի կողմից՝ > հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնին մասնակցելու, անուշաբույր և համեղ գաթան, Խաչիկի բերքն ու բարիքը համտեսելու էին եկել ոչ միայն վայոցձորցիները, այլև հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, ԱՊՀ երկրներից, սփյուռքից և բազմաթիվ զբոսաշրջիկներ: Գյուղում աննկարագրելի ջերմ և ուրախ մթնոլորտ էր տիրում: Օդում կարելի էր զգալ հայկական լավաշի և գաթայի գայթակղիչ բույրը: Տոնին ներկա գտնվողներին ներկայացվեցին ամենամեծ և ամենափոքր գաթաները, համապատասխանաբար՝ 3մ 20սմ և 3սմ տրամագծերով:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 26.09.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ավարտման ժամկետները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց բերքհավաքի ընթացքը և աշնանացանի աշխատանքները: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ տարվում են Ուսուցչի տոնին նվիրված միջոցառման, ինչպես նաև վայոցձորյան ավանդական Բերքի տոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: Վարչության պետը նշեց նաև
Այսօր Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Եգորի Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հովհաննեսը Արցախյան ազատամարտի մասնակից է, մարդ, որն իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության և մեր խաղաղ գոյության համար: 1992 թվականի հուլիսին 30-ին, 31 տարեկան հասակում, Հովհաննեսը զոհվեց Արցախյան գոյամարտում: Արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, Հովհաննեսի հարազատները, համադասարանցիները, ընկերներ, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ եղեգնաձորցիներ: Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող դպրոցի բակում հուշարձանի կանգնեցման նախաձեռնությունը և գաղափարը պատկանում է Հովհաննեսի դասընկերներին: Ներկաներին շնորհավորեցին, հիշատակի ու գնահատանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը,


