Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հ. Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

13.12.2016

Դեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արծարծված հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթվա իրականացվելիք ծրագրերը:
Խորհրդակցության ընթացքում արդրադարձ կատարվեց մարզի համայնքներում ընթացող սերմացուի պարտքերի մարման գործընթացին, մարզում իրականացվող ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, առողջապահական հիմնարկներում իրականացվող սկրինինգային հետազոտությունների իրականացման ընթացքին,  հողօգտագործման խնդիրների հետ կապված հարցերին:
Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխտակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյանին հանձնարարեց հետևել մարզի Ջերմուկ և Արենի համայնքներում անցկացվելիք ավագանու նիստերի միասնական տեղեկատվական համակարգով առցանց հեռարձակման աշխատանքների կազմակերպմանը:
Մարզպետը խորհրդակցությունն ամփոփեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տալով համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53