Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացրեց մարզային զարգացման ծրագրերի կազման խնդիրներին նվիրված քննարկում

12.12.2016

 Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր: Նախարար Լոքյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ համատեղ կազմակերպեց քննարկում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետը, Եղեգնաձոր, Վայք, Զառիթափ, Վերնաշեն, Գետափ, Ռինդ համայնքների ղեկավարները, մասնավոր ձեռնարկությունների՝ <<Գինետուն>>, <<Գոլդեն Գոութ>>, <<Եղեգնաձորի պահածոների գործարան>> ՍՊԸ-ների տնօրենները, ֆերմերներ, ուսանողներ :
Նախարարը նշեց, որ զրույցի միջոցով ցանկանում է պատկերացում ստանալ համայնքների զարգացման ծրագրերի կազման մեթոդաբանության մասին, ճշտել համայնքային կարևորագույն կարիքների լուծման համար առաջարկվելիք ուղիների գործնականությունը , ինչպես նաև մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանն ու ընդլայմանն ուղղված խնդիրների լուծման հնարավորությունները: Դ. Լոքյանն իր խոսքում կարևորեց օպտիմալացման և համայնքային բյուջեների ավելացման արդյունքում համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար ներդրումների հնարավորության ստեղծումը, նշելով՝ որքան մեծ լինի համայնքների կողմից ներդրումները, այնքանով կավելանան ծրագրերի իրականացման համար տրվելիք վարկերն ու դրամաշնորհները:
Նախարարը լսեց ներկայացվող ծրագրերը և մեկ առ մեկ քննարկեց բոլոր ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29