Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

09.12.2016

  Ս/թ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող 1.40443 հա արդյունաբերական նշանակության հողերի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողերի կատեգորիա, Ջերմուկի համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.11185 հա նպատակային նշանակությունը արդյունաբերական հողերի կատեգորիա, իսկ Շատին համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը կապի հողերի կատեգորիա փոխելու մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58