Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով 30.06.2015

Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն ,,Անտառահրդեհների կանխարգելում,, թեմայով: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների ծրագրի շրջանակներում: Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արշակ Մանուկյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի պաշտպանության և պահպանության բաժնի պետ Արտաշ Մանասերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզի համայնքապետերը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության և ,,Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Ուսումնավարժության ընթացքում նշվեց այն մասին, որ չոր եղանակային պայմանների հետևանքով հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեծվել` շեշտադրելով Հայաստանի Հանրապետության համար անտառների պահպանության և պաշտպանության կենսական նշանակությունը, հրդեհների առաջացման և դրանց կանխարգելման հետ կապված համապատասխան միջոցառումների իրագործումը: Ուսումնավարժությանը ներկա համայնքի ղեկավարները ներկայացրեցին այս հարցի հետ կապված իրենց հուզող 2 հիմնախնդիր` 1. Անտառամերձ համայնքներում ջրավազանների կառուցման անհրաժեշտություն` հրդեհի բռնկման դեպքում արագ կարգով համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով: 2. Հանդամիջյան և անտառամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների իրականացում: Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը նշեց, որ այս ուսումնավարժությունն ուղղված է հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում հրդեհների առաջացման վտանգների մասին իրազեկմանը: Ս. Թարվերդյանը համայնքապետերին հորդորեց համայնքներում բնակիչների շրջանում համապատասխան տեղեկատվություն և իրազեկում ապահովել նշված խնդրի վերաբերյալ:

Մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը

Մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը 29.06.2015

Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ,,Ջերմուկ աշխարհ,, առողջարանում տեղի ունեցավ շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի երջանկահիշատակ նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ,,Ջերմուկ 2015,, շախմատի պատանեկան 10-րդ միջազգային բաց մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշամրցաշարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Տեղեկացնենք, որ ավանդական դարձած հուշամրցաշարն անցկացվելու է հունիսի 26-ից հուլիսի 6-ը, որին մասնակցում են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Շվեդիայից, Գերմանիայից և Թուրքմենստանից:

Հարգանքի տուրք՝  անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին 29.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհայտ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի և Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի հարազատներին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Եղեգնաձորի և Վայքի զինկոմները, Գետափ և Բարձրունի համայնքների ղեկավարները, երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը հնչեցրեց անհայտ կորած տղաների անունները, որի ընթացքում բոլորը հոտնկայս հարգեցին նրանց հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին: Ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության համար: Ի պատասխան նրանց շնորհակալության մարզպետը նշեց, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանքիների հանդեպ վերաբերմունքը պետականորեն է ցուցաբերվում՝ ամենուր և հավելեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետն ու մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինելու նրանց ընտանիքներին: Նշենք, որ մարզպետը հանդիպմանը մասնակից անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն է տրամադրել: Հանդիպումից հետո մարզպետի գլխավորությամբ հանդիպման մասնակիցներն ուղևորվեցին Եղեգնաձորի եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին: Մարզպետը նշեց, որ անհայտ կորած վայոցձորցի ազատամարտիկների հիշատակը միշտ վառ է մնալու հայրենակիցների հիշողություններում:

Ավարտվել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,,  մրցույթի Վայոց ձորի մարզային փուլը

Ավարտվել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի Վայոց ձորի մարզային փուլը 29.06.2015

2015 թվականի հունիսի 26-28-ը Վայոց ձորի մազկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզադաշտում` համաձայն սահմանված ժամանակացույցի, մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի 2015 թվականի Վայոց ձորի մարզային փուլը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը,մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները: Մարզպետ տեղակալը ողջունեց մրցույթի մասնակիցներին, հաջողություններ մաղթեց նրանց ինչպես մարզային, նմանապես և հանրապետական փուլերում: Ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Սուրիկ Պռազյանը: Մրցույթի տարածքային փուլն անցկացվել է հունիսի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում՝ մարզի 3 քաղաքային համայնքներում, որին մասանակցել են տարածաշրջանի գյուղական համայնքների մարզական 130 ընտանիքները: Մրցույթն անց է կացվել չորս տարիքային խմբերով, հետևյալ մարզաձևերով` խաղային փոխանցումավազք`30մ, խաղային փոխանցումավազք` 80մ (15մ+25մ+40մ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, հրաձգություն, հեռացատկ և հավաքել ,,Հաղթանակ,, բառը մարզաձևով: Մարզային փուլի արդյունքներով ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլին Վայոց ձորի մարզից կմասնակցեն չորս տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված 12-ը ընտանիքները: Մրցույթի հանրապետական փուլը կկայանա Ծաղկաձորում` սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Մարզի տարածքային փուլերում հաղթած 36 ընտանիքները գրավելով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը, կարժանանան խրախուսական պարգևների` համապատասխանաբար ստանալով 60, 50 և 40 հազարական դրամ:

Կայացավ ՀՀ  Վայոց  ձորի  մարզի  նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ   հանձնաժողովի  նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ հանձնաժողովի նիստը 29.06.2015

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ`ՎՁՄ աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ, հանձնաժողովի նախագահ Նորայր Սիմոնյանը, քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Վաչիկ Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարարության ,,Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-հիգիենիկ Հովիկ Սարգսյանը, ինչպես նաև ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը: Քննարկվեց մարզի ՆՈՒՀ-երում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվեց, որ մանկապարտեզների մեծ մասում առկա է մտահոգիչ իրավիճակ, որը վերացնելու համար պահանջվում են ջանքեր և համայնքի ղեկավարից, և կազմակերպության տնօրենից, այլապես մանկապարտեզների գործունեությունն այդ վիճակում համաճարակների բռնկման ռիսկ է պարունակում: Մարզպետը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին՝ ուսումնասիրման ընթացքում վեր հանված թերությունները վերացնելու նպատակով, համապատասխան շրջաբերական նամակներ ուղարկել այն համայնքների ղեկավարներին, որոնցում գործում են նման կարգավիճակ ունեցող ՆՈՒՀ-եր, նշելով յուրաքանչյուր հաստատությունում առկա իրավիճակը:

ՌԴ Արխանգելսկի մանկատան սաների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

ՌԴ Արխանգելսկի մանկատան սաների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 26.06.2015

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի 2015-2017թ.թ. միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում ս/թ հունիսի 25-ից հուլիսի 2-ը` փոխադարձ այցով Վայոց ձորի մարզում են Արխանգելսկի մարզի մանկատան 13-16 տարեկան թվով 10 սաներ` խմբի ղեկավարի ուղեկցությամբ: Մանկատան սաները հիմնականում իրենց հանգիստն անցկանելու են Ջերմուկ առողջարանային քաղաքի ,,Արարատ,, մոր և մանկան առողջարանում: Երեխաների ակտիվ հանգիստը լավագույնս կազմակերպելու համար նախապատրաստվել է հատուկ օրակարգ: Ըստ օրակարգի երեխաները յուրաքանչյուր օր առավոտյան և երեկոյան այցելում են Ջերմուկ քաղաքի հայտնի հանքային ջրերի ըմպելասրահ: Երեխաների համար կազմակերպվում են դիստոկետներ, անցկացվել է վոլեյբոլի մրցույթ, կազմակերպվելու են շրջայցեր Ջերմուկի տեսարժան վայրեր: Այցի շրջանակներում մանկատան սաները այցելելու են նաև մարզկենտրոն Եղեգնաձոր և Մալիշկայի համայնք: Բացի ակտիվ հանգստից երեխաներն այցի ողջ ընթացքում ,,Արարատ,, մոր և մանկան առողջարանում անցնելու են համապատասխան բուժման կուրսեր: Այսօր ծրագրված է երեխաների այցը Ջերմուկ քաղաքի հարևանությամբ գտնվող Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր, որը կառուցվել է 931-938 թվականներին: Տեղեկացնենք, որ ս/թ ապրիլի 22-30-ը, համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Վայոց ձորի Մալիշկա համայնքի թիվ 2 դպրոցի 12-17 տարեկան թվով 9 աշակերտներ 2 ուսուցիչների ուղեկցությամբ այցելել են Արխանգելսկի մարզ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53