Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

05.12.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շին-վերանորոգման և ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, մարզ ներկրված դիզելային վառելիքի քանակին, առողջապահական ոլորտի խնդիրներին, հանրակրթական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով կազմակերպվելիք մրցույթներին, մարզային զարգացման ռազմավարության վերլուծությանը, բիզնես ծրագրերում տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման խնդիրներին առնչվող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահել բնակչությունից մթերված խաղողի գումարների մարման գործընթացը: :
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13