Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

22.05.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրի ֆինանսավորմանը, գնումների ընթացակարգին, մի շարք համայնքների խմելու ջրի որակի բարելավմանը, Վայքի և Եղեգնաձորի շախմատի դպրոցների վերանորոգմանը, մարզում այլընտրանքային էներգիայի՝ արևի էներգիայի օգտագործմանը, համայնքների աղբահանության խնդիրներին, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութերի, գարնանացան գարու սերմացուի քանակին, սառնարանային տնտեսությունների գործունեությանը, լիզինգային եղենակով գյուղտեխնիկայի ձեռք բերմանը, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը,  առողջապահության, կրթության ոլորտներին, հանրակրթական դպրոցներում վերջին զանգի կազմակերպմանը, <<Հանուն տնտեսական զարգացման>> դրամաշնորհային ծրագրին համայնքների մասնակցության ապահովմանը, ավտոճանապարհներին ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ անել հնարավոր բոլոր քայլերը <<Վերջին զանգի>> կապակցությամբ դպրոցներում դրամահավաքի դեպքերը բացառելու նպատակով:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13