Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատային հուշամրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

22.05.2017

 Մայիսի 20-21-ը ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց մայիսյան հաղթանակներին նվիրված հուշամրցաշար:
Հուշամրցաշարի բացման արարողությանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին, Մ. Հարությունյանը կարևորեց այն փաստը, որ դեռ վաղ տարիքից երեխաները զբաղվում են այս հնագույն սպորտաձևով:
Մրցաշարին մասնակցում էին 4-15 տարեկան թվով 30 շախմատասեր երեխաներ Վայոց ձորի տարբեր համայնքներից:
Հուշամրցաշարում հաղթողներ ճանաչվեցին՝
1-ին տեղ-Տարոն Բաբայան (11 տարեկան, ք. Եղեգնաձոր)
2-րդ տեղ-Դավիթ Մուշեղյան (11 տարեկան, ք. Եղեգնաձոր)
3-րդ տեղ-Էդմոն Նիկոլյան (9 տարեկան, ք. Վայք):
Աղջիկների մեջ լավագույն արդյունք ցույց տվեցին Քրիստինե Հովհաննիսյանը և Աննա Մարգարյանը (12 տարեկան, ք. Եղեգնաձոր): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Քրիստինե Հովհաննիսյանը:
Մասնակցության համար հատուկ մրցանակի արժանացավ մրցաշարի ամենափոքր մասնակից, 4-ամյա Դավիթ Մարգարյանը:
Մրցաշարի հաղթողները ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և գավաթներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53