Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.02.2017

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների մասին.

Վայոց ձորի մարզում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները

Վայոց ձորի մարզում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները 01.02.2017

Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորները և այլք: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Ներկայացվեց Հայոց հաղթանակած բանակի անցած ուղին, հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Միջոցառման ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Մարզպետը ներկաներին տեղեկացրեց այն մասին, որ ողջ տարվա ընթացքում մարզի կրթական և մշակութային հաստատություններում շարունակվելու են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները: Հ. Սարգսյանը նշեց, որ երկրի խաղաղության միակ գրավականը գործուն և ուժեղ բանակ ունենալն է, ինչն իհարկե փաստ է, և կարևորեց Հայոց բանակի հանդեպ ժողովրդի տածած սերն ու հոգածությունը: Հ. Սարգսյանն իր խոսքն ավարտեց մաղթանքով՝ Հայոց բանակին՝ էլ ավելի ուժ ու հզորություն:

Տեղեկանք

Տեղեկանք 01.02.2017

2017 թվականի հունվար ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Մարզպետ Հարություն Սարգսյանի  մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 30.01.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, որոնք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մասնաճյուղերի սաները մասնակցել են  Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին

Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մասնաճյուղերի սաները մասնակցել են Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին 27.01.2017

Ս/թ Հունվարի 8-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից մասնակցել են մոտ 650 պատանի շախմատիստներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարսնաճյուղի ղեկավար Հարություն Սարգսյանի օժանդակությամբ հուշամրցաշարին մասնակցել են նաև շախմատի ակադեմիայի Վայքի (մարզիչ՝ Նաիրի Հունանյան) և Եղեգնաձորի (մարզիչ՝ Աշոտ Խուդավերդյան) մասնաճյուղերի սաները՝ տարբեր տարիքային խմբերով՝

Տոնական միջոցառում նվիրված  Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին

Տոնական միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին 27.01.2017

Այսօր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական համերգ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր դպրոցի սաների ուժերով: Ներկայացվեց Հայոց հաղթանակած բանակի անցած ուղին, հնչեցին հայրենասիրական երգեր, գործիքային կատարումներ: Համերգի ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը: Շնորհավորանքի և շնորհակալության խոսքով միջոցառումն ավարտեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 13:04:52