Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ խոշորացվող համայնքների ղեկավարների մասնակցությամբ

24.05.2017

 2017 թվականի մայիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում, նվիրված խոշորացվող համայնքների խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակա լՍամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և խոշորացվող համայնքների ղեկավարները:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում կարևորեց ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների խոշորացման գործընթացը և գործընթացի երկրորդ փուլի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումների, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունների մասին:  Վ. Տերետերյանը պատասխանելով համանքապետերի հարցերին, նշեց, որ միավորման արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջանում են ֆինանսական խնայողություններ, որոնց միավորված չափը հնարավորություն է տալիս բնակավայրերում իրականացնել առավել  մեծ թվով սպասարկման ծառայություններ կամ կատարել զարգացման ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինասավորումները:
Խաչիկ, Գնիշիկ, Արենի, Արտաբույնք, Վերնաշեն համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին բանախոսներին: Իսկ բանախոսները հանգամանորեն պատասխանեցին բոլոր հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57