Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Վայոց ձորի մարզում կազմակերպվել է միասնական շաբաթօրյակ

27.05.2017

 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ինՎայոց ձորի մարզում կազմակերպվել է միասնական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և մայիսի 27-ին միասնական շաբաթօրյակը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի համապատասխան որոշմամբ ձևավորվել է մարզային հանձնաժողով՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի գլխավորությամբ և մասնակցությամբ մարզպետարանի պաշտոնատար անձանց, մարզի համայնքների, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների ներգրավմամբ: Նշենք, որ միասնական շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են ունեցել մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, առողջապական, կրթական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն այցելել են Ջերմուկ, Զառիթափ և Վայք խոշորացված համայնքների բնակավայրեր, ինչպես նաև Եղեգնաձորի տարածաշրջանի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Վայոց ձորի մարզում նախապես արձանագրված 139 չսահմանված կարգով գործող աղբավայրերից մնացել է 74-ը: Մնացած աղբավայրերը<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ծածկվել են հողով կամ աղբը տեղափոխվել է սահմանված աղբավայրեր: Նախախեսվում է ապագայում ունենալ 7 աղբավայր:
Ողջ օրվա ընթացքում մարզպետարանում գործել է տեղեկատու թեժ գիծ (0181)2-30-61 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40