Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

29.05.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրի ֆինանսավորմանը, գնումների ընթացակարգում կատարված փոփոխություններին, խոշորացված համայնքների հողային հաշվեկշռի կազման աշխատանքներին, Ջերմուկի բազմաբնակարան շենքերի վերելակների մասին ՀՀ ՏԿԶՆ ուղարկված կարծիք մասին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի գործողությունների շարունակականության ապահովմանը, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրված 488 տ պարարտանյութի բաշխմանը, մշակութային միջոցառումների միջնաժամկետ ծախսային ծրագրերի ֆինանսավորման մեջ կատարված փոփոխությունները մշակութային միջոցառումների նախահաշվում ներառմանը, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, առանձնապես՝ հողի հարկի հավաքագրման ընթացքին, օձը խայթած Աղավնաձորի քաղաքացուն ցուցաբերած բուժօգնությանը, ավարտական քննությունների և դպրոցականների ամառային հանգստի կազմակերպմանը, ավտոճանապարհների ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, ՀՀ ՎՁ մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի նիստում մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացված աուդիտի արդյունքների քննարկմանը, հողօգտագործման բնագավառին, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ուղիներ գտնել մարզում 499,5 հա գյուղնշանակության սեփականաշնորհված չօգտագործվող հողերի օգտագործման համար: Ամփոփելով մայիսի 27-ի շաբաթօրյակի արդյունքները,  Հ Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը մաքրված տարածքների մաքրությունը պահպանելու և որևէ տարածքում կամայականորեն աղբ կուտակելու երևույթը բացառելու նպատակով՝ օգտագործելով բոլոր պատկան մարմինների հնարավորությունները:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53