Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի դպրոցներում հնչեց <<Վերջին զանգը>>

26.05.2017

 Մայիսի 26-ին դպրոցական զանգը վերջին անգամ հնչեց նաև Վայոց ձորի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար: Մարզում գործող միջնակարգ և ավագ դպրոցների 518 աշակերտներ հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին ու սիրելի ուսուցիչներին: Մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ այցելել են դպրոցներ և մասնակցել տոնական վերջին դասերին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել սամանապահ Խաչիկ համայնքի դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը: Մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը մասնակցել է Եղեգնաձորի ավագ դպրոցի, իսկ Մելս Հարությունյանը Ազատեկի միջնակարգ դպրոցի <<Վերջին զանգ>> տոնական միջոցառմանը:
Սահմանամերձ Խնձորուտ համայնքի շրջանավարտներին շնորհավորելու է գնացել ՀՀ ՎՁՄ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, իսկ Մարտիրոս և Բարձրունի համայնքների շրջանավարտներին՝ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը:
Նշենք, որ մարզպետարանի աշխատակիցներն այցելել են ավարտական դասարաններ ունեցող բոլոր դպրոցներ: Դպրոցներում հնչեցվել է շրջանավարտներին ուղղված ՀՀ Վայոց ձորի Մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Բոլոր դպրոցներում անցկացվել է ավարտական ու տոնական <<Վերջին դասը>>:
Բարի երթ ու խաղաղ երկինք ենք մաղթում բոլոր շրջանավարտներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53