Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներին վերաբերող մի շարք հարցեր

26.06.2017

 Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր:   Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Վ. Տերտերյանն այցելել է մարզի խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներ: Համայնքներում հյուրերը հանդիպել են համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի և բնակավայրերի վարչական ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՏԻ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացի անցումային փուլի առանձնահատկությունները, հաջորդող փուլի առաջնայնություններն ու հիմնահարցերը և դրանց աստիճանական լուծմանը միտված քայլերը:
Վ. Տերետերյանը բարեփոխման օգտակարության կամ բերած վնասների մասին հարցեր ուղղեց բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին, որոնք նշեցին, որ համայնքի խոշորացման արդյունքնում խոշորացված համայնքի մեջ մտնող բնակավայրերում որևէ խնդիր չի ավելացել, որևէ ծրագիր կիսատ չի մնացել, ավելին՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար համաֆինանսավորման գումարների ապահովման հնարավորությունները մեծացել են:
Մարզպետ Հ. Սարգսյանը խոսեց Վայքի կազմի մեջ մտած բնակավայրերի համար ներդրումային ծրագրով ստեղծված հնարավորությունների մասին և խնդրեց <<Աշխատանք և հայրենիք>> ՀԿ նախագահ Ռուզաննա Ղազարյանին ներկայացնելու նշված ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և արդյունքները:
Ռ. Ղազարյանը նշեց, որ <<Գումարված ջանքեր, բազմապատկված արդյունքներ>> ծրագրով ձեռք են բերվել երկու միկրոավտոբուսներ, որոնցով բնակավայրերի երեխաներին տեղափոխել են Վայք, ապահովելով այդ երեխաների մասնակցությունը քաղաքում գործող մարզական և մշակութային խմբակներին: Երեխաների մի մասը մասնակցել են մրցույթների և հաջողություններ գրանցել: Բացի սոցիալական բաղադրիչից ծրագրում ներառված գյուղատնտեսության աջակցման բաղադրիչով ձեռք է բերվել փոքր բեռնատար ավտոմեքենա՝ մայրուղուց հեռու գտնվող բնակավայրերում արտադրված գյուղմթեքը շուկա հասցնելու նպատակով: Իսկ ձեռք բերված <<Բելառուս>> մակնիշի տրակտորների համար ծրագրի հաջորդ փուլում ձեռք կբերվի նաև խոտհնձիչ և կալսիչ կցորդներ:
Համայնքի ղեկավար Թարո Ավետյանը նշեց, որ բնակավայրերից որևէ մեկի 2017 թվականի բյուջեն ոչ մի լումայով չի պակասել, քան եղել էր 2016 թվականին:


Զառիթափի քննարկման ժամանակ կարևորվեց համայնքի համեմատաբար մեծ բյուջեով մի շարք համայնքնային խնդիրների լուծման հնարավորությունը: Վ. Տերտերյանը, կարևորելով թիմային աշխատանքը, նշեց, որ բարեփոխման արդյունքնում վարչական ռեսուրսի համատեղումով ծնվում են նորանոր գաղափարներ, իսկ ֆինանսական ռեսուրսերի համատեղումով այդ գաղափարները կյանքի կոչելու և իրականացնելու առվել լայն հնարավորություն է ստեղծվում:
Գոմք բնակավայրի ղեկավարը նշեց, որ մինչ խոշորացումը մտավախություն ուներ, սակայն խոշորացումից հետո այն փարատվեց:
Զառիթափի ղեկավար Սիմոն Բաբայանը, նշեց, որ արդեն սկսել են համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որի առաջին փուլում ընդգրկված են Զառիթափ խոշորացված համայնքի մեջ ընդգրկված սահմանամերձ բնակավայրերը: Հանդիպումների ընթացքում տեղի ունեցան նաև մտքերի փոխանակություն: Համայնքապետերին և բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին տրվեցին հստակ պարզաբանումներ:
Ամփոփելով հանդիպումները մարզպետ Հ. Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորեց սեփակական եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացման խնդիրը: Վերջում շնորհակալություն հայտնեց ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին և հանդիպման մասնակիցներին, համայնքային հարցերի լուծմանն ուղղված շահագրգիռ քննարկման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57