Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 17.02.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (,,Առնապ,,) հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց սահմանամերձ Խաչիկ համայնքում ժամանակակից ազդարարման համակարգի տեղադրման ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի կողմից: Ծրագիրը մեկնարկել է փետրվար ամսվա սկզբին: Համակարգը կմիացվի մարզային և հանրապետական կենտրոնացված համակարգին: Ծրագրով նախատեսվում է նաև ազդարարման համակարգը սպասարկող անձնակազմի ուսուցում: Հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանի խոսքով ծրագիրը ավարտին կհասցվի երկու ամսվա ընթացքում:

   Խորհրդակցություն նվիրված 2016 թվականին Վայքի տարածաշրջանի համայնքների  վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման  հարցերին

Խորհրդակցություն նվիրված 2016 թվականին Վայքի տարածաշրջանի համայնքների վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին 16.02.2016

Այսօր՝ փետրվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված Վայքի տարածրջանի համայնքներում 2016 թվականին վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն պետ Մարատ Ներսիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը և Վայքի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարներ: Առանձին-առանձին համայնքների ղեկավարների հետ քննարկվեց տվյալ համայնքում առկա վարելահողերի օգտագործման ավելացման առավելագույն հնարավորությունները: Հանձնարարվեց վարելահողերի օգտագործման ավելացման նպատակով կատարել գործուն քայլեր, որպեսզի կարողանալ հնարավորինս ապահովել համայնքի բնակիչների գոնե մի մասի հացահատիկային մթերքների պահանջարկը: Քննարկվեց նաև մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրի շրջանակում հատկացվող սերմերի, դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման, բաշխման հետ կապված հարցեր:

Տեղի ունեցավ քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը

Տեղի ունեցավ քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը 16.02.2016

2016 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 184 քաղաքացի, ընդունելության էին եկել 192-ը: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 190 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 2 քաղաքացիներ դիմել էին այլ խնդիրներով՝ աշխատանքի տեղավորման և բնակարանի ձեռք բերման հարցերով: Նշված քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել այլ հարցերով դիմած քաղաքացիներին:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 15.02.2016

Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը: Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներ իրականացնելու համար նորմայով նախատեսված ջերմապահովման գործընթացով և առողջապահական կազմակերպություններում տիրող իրավիճակով: Մարզպետը հանձնարարեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ քննարկել մարզի առողջապահական գլոբալ բյուջեում տեղի ունեցած փոփոխությունները և առողջապահական կազմակերպությունների կողմից նշված բյուջեի փոփոխություններին համաձայն գործունեություն իրականացնելուն միտված քայլերը:

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունը

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունը 15.02.2016

 Վայոց ձորի մարզպետարանում շարունակվում է աշխատակազմի ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետին փոխարինող Անահիտ Սարգսյանը: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները,...

 2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը 15.02.2016

 Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց նաև աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը: Վարչության պետ Նորայր Սիմոնյանը նախ առանձին-առանձին ներկայացրեց վարչության աշխատակիցների գործառույթները, ապա հանդես եկավ հաշվետվությամբ: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ: Անդրադարձ եղավ ՏԻ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53