Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 28.12.2015

Դեկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և տարվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացված աշխատանքները, ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ավարտվելիք ծրագրերը: Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: Վերջում մարզի ղեկավարը հանձնարարեց ավարտին հասցնել 2015 թվականի համար նախատեսված բոլոր ծրագրերը:

Հերթական գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում

Հերթական գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում 28.12.2015

Օրերս Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների դահլիճում հյուրընկալվել էին Վայոց ձորի ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչները, մասնակցելու մարզային գրադարանում կազմակերպված գրքի հերթական շնորհանդեսին: Իսկ գիրքը նվիրված էր Վայոց ձորի Արենի գյուղում , ինչու չէ, նաև մարզում հայտնի որսորդ, բնասեր Մագիլ Առաքելյանին: Գրքի հեղինակը նրա ազգակից Նորիկ Առաքելյանն էր, ով իր պատմությունների փոքրիկ գրքույկը վերնագրել էր՝ >: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ներկայացնելով գերմաներեն լեզվի և գրականության մասնագետ Նորիկ Առաքելյանի կենսագրությունը՝ Վ. Բրյուսովի անվան Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ, մանկավարժական գործունեություն, աշխատանք՝ ՀԼԿԵՄ Եղեգնաձորի շրջկոմում, այնուհետև Եղեգնաձորի մշակույթի պալատում:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 28.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալՍամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 28.12.2015

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Սարավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի՝ Թ. Շահբազյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.0հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցը:

Հանդիպում-խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում-խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ 25.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով համայնքային ուտիկանությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել համայնքների բնակչության հետ, որոնց ընթացքում քաղաքացիներին մատուցվել է իրավական և տեղեկատվական խորհրդատվություն: Համատեղ քննարկվել են

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը 25.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2015 թ-ի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, > և > ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ: Մարզպետը ողջունեց լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ցանկություն հայտնեց նրանց ներկայացնելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ս/թ դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով կայացած խորհրդակցության ընթացքում երկրի Նախագահի կողմից արված ամենակրևոր շեշտադրումների վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57