Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

20.11.2017

 Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվելը Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց վերականգնվող էներգիայի օգտագործման վերաբերյալ ծրագրերի, համատիրությունների ձևավորման գործընթացի, մարզում ծավալված շին-աշխատանքների ծավալների վերաբերյալ վիճակագրական մասին: Այնուհետև տեղեկատվություն ներկայացվեց մարզում կատարված աշնանացանի, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից կատարված մթերումների, մարզի համայնքներում և բնակավայրերում ձևավորված 17 անասնաբուժական կետերի, անասնապահության զարգացման նպատակով մակատեղերի և անասունների համար խմոցների կառուցման վերաբերյալ: Նշվեց, որ սահմանված կարգի համաձային նոյեմբերի 17-ին կայացել է Արենի, Գլաձոր և Եղեգիս խոշորացված համայնքների ավագանիների առաջին նիստերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ, իսկ խոշորացված համայնքների աշխատակազմերի աշխատանքները կազմակերպվում են ըստ մեթոդական ուղեցույցի ցուցումների: Քննարկվեցին նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Ներկայացվեց առողջապահության և կրթության ոլորտին վերաբերող, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը:
Մարզպետ Հ. Սարգսյանը աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց մարզի դպրոցներում հայտարարել Վայոց ձորին վերաբերող թեմաներով շարադրությունների մրցույթ: Մարզպետը հետաքրքրվեց հանրակրթական հաստաություններում ջեռուցման վիճակով, որին ի պատասխան վարչության պետը նշեց, որ բոլոր հաստատություններում ապահովվում է ջեռուցում՝ ջեռուցման տարբեր եղանակներով:
Քննարկվեց զարգացման ծրագրերին, ճանապարհների ձմեռային պահպանության հարցերին, 2018 թ. ճանապարհների վերանորոգման ծրագրերին, հողօգտագործման բնագավառին, աուդիտի ուսումասիրություններին, Եղեգնաձոր և Վայք քաղաքների մեկական ընտանիքի կողմից երեխայի որդեգրման իրավունքի ձեռք բերման գործին առնչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53