Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

16.11.2017

 Ս/թ նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին Վայոց ձորի մարզի Թառաթումբի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.1741հա տարածքի նպատակային նշանակությունը փոխելու, Վայոց ձորի մարզի Արփի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.1297հա վարելահողի նպատակային նշանակությունը փոխելու, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 0.1128հա համայնքային և 0.07հա քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության տարածքների նպատակային նշանակությունը փոխելու, Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.03հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու, Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.01738հա այլ հողի նպատակային նշանակությունը փոխելու, Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.72000հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցերը:
Հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45