Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի  աշխատակազմի ստորաբաժանումների  2015թ. գործունեության հաշվետվությունները

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունները 18.02.2016

Փետրվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչությունը: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, տեսչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ: Տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը նախ ներկայացրեց բաժնի գլխավոր և առաջատար մասնագետների գործառույթները, ապա հանդես եկավ հաշվետվությամբ: Մարզպետ Հ. Սարգսյանը հաձնարարեց համայնքներում վարչական ստուգումների իրականացման ընթացքում համայնքների կողմից իրականացված հողային հատկացումների, հողերի աճուրդների հետ կապված գործարքները հողային ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխանության հարցերը պահել ուշադրության կենտրոնում, վեր հանել նշված գործարքներում տեղ գտած թերությունները և քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

 2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը 18.02.2016

Այսօր՝ փետրվարի 18-ին 2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Հաշվետվությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ոլորտի գործունեությունը համակարգող փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ վարչության գործունեությունը կարևորվում է, այն հանգամանքով, որ մարզը մեր երկրում ներկայանալի է դառնում, ոչ միայն գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքով, այլ նաև մարզամշակութային միջոցառումներով և հանրապետական մրցույթներում ու փառատոններում զբաղեցրած տեղերի, ինչպես նաև առարկայական օլիմպիադաներում ու գիտելիքի իմացության այլ մրցույթներում պարգևների արժանանալու ցուցանիշերով: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը ներկայացրեց վարչության աշխատակիցների գործառույթները, ապա անցավ հավետվության ներկայացմանը: Մարզպետը հետաքրքրվեց մարզում ներառական կրթության ընդլայնման, դպոցական խորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացման խնդիրներով: Հանձնարարեց աշխատանք տանել այն դպրոցների ղեկավարների հետ, որոնք թերացումներ ունեն dasaran.am համակարգում:

 2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը 18.02.2016

Փետրվարի 18-ին օրվա երկրորդ կեսին 2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը: Հաշվետվությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ոլորտի գործունեությունը համակարգող փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ: Վարչության պետ Խաչիկ Գևորգյանն ընդունված կարգին համաձայն նախ ներկայացրեց վարչության աշխատակիցների գործառույթները, ապա ներկայացրեց 2015թ. վարչության գործունեության հաշվետվությունը: Մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել մարզի առողջապահական հաստատությունների կողմից պետ-պատվերի շրջանակում իրականացվող բուժսպասարկան գործընթացը, անել հնարավոր ամենը բուժսպասարկման որակի բարձրացման համար: Հ. Սարգսյանը հանձնարարեց վարչության պետին խիստ հսկողություն իրականացնել դեղորայքի բաշխման և սոցիալական նպաստների նշանակման գործընթացներին: Վերջում մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչության պետին և աշխատակիցներին 2015 թվականին կատարած աշխատանքների համար և հանձնարարեց նպաստել վերը նշված գործընթացների հանդեպ ժողովրդի կողմից վստահության ձևավորմանը:

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 17.02.2016

Փետրվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանը ուղեկցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Տեղեկացենք, որ Իրանի առողջապահության ոլորտի մասնագետների այցի նպատակն է առողջապահության ոլորտում սերտացնել հայ-իրանական համագործակցությունը: Այս նպատակով իրանական կողմը նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում, մասնավորապես ստեղծել բժշկական կենտրոններ: Ողջունում եմ Ձեզ Վայոց ձորի մարզում և շնորհակալություն հայտնում մեր մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կարծում եմ, որ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերն էլ ավելի կնպաստեն մեր հարևան երկրների միջև ձևավորված համագործակցային հարաբերությունների զարգացմանը,-ասաց Հարություն Սարգսյանը՝ կարևորելով Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը: Մարզպետ Հարություն Սարգսյանն իր պատրաստակամությունը հայտնեց ծրագրի իրականացմանը աջակցելու հարցում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում  անցկացվեց վարչական վարույթ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց վարչական վարույթ 17.02.2016

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներում կատարած տեսչական ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ անցկացվեց վարչական վարույթ, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մեսրոպ Մեսրոպյանը, աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը և այն համայնքների ղեկավարները, որտեղ իրականացվել էին տեսչական ստուգումներ:

Քննարկում՝  նվիրված Վայոց ձորի մարզում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ և տուբերկուլոզ հիվանդությունների անվճար բժշկական հետազոտություն  իրականացնելու ծրագրի հարցերին

Քննարկում՝ նվիրված Վայոց ձորի մարզում ՄԻԱՎ/ՁԻԱՀ և տուբերկուլոզ հիվանդությունների անվճար բժշկական հետազոտություն իրականացնելու ծրագրի հարցերին 17.02.2016

Փետրվարի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ԱՄՔՈՐ Հայաստան կազմակերպության (Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե) Հակաթրաֆիքինգային և առողջապահական ծրագրերի համագարկող Վիկտորիա Ավակովայի և բժշկական ծրագերի ղեկավար Նարինե Վարդապետյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը և պետի տեղակալ Սամվել Շահբազյանը: ԱՄՔՈՐ Հայաստան կազմակերպությունը Վայոց ձորի Շատին, Մալիշկա, Աղավնաձոր և Արենի համայնքների առողջության կենտրոններում նախատեսում է իրականացնել նշված առողջության կենտրոնների կողմից սպասարկվող համայնքների բնակիչների ՄԻԱՎ/ՁԻԱՀ և տուբերկուլոզ հիվանդությունների անվճար բժշկական հետազոտություն: Նշված հիվանդությունների հայտնաբերման դեպքում հիվանդներին կտրամադրվի նաև անվճար դեղորայք: Մարզպետ Հ. Սարգսյանը քննարկման ընթացքում նշեց, որ ծրագրի իրականացման կարևոր գործոններից մեկը բնակչության շրջանում տեղեկատվության տարածումն է և իրազեկման մակարդակի բարձրացումը: Մարզպետը ողջունեց ծրագրի իրականացման գաղափարը և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ծրագրի իրագործման հարցում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53