Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

28.11.2017

 Ս.թ. նոյեմբերի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվելը Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու կատարվելիք աշխատաքները:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց Շատին համայնքի մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքի և Ջերմուկում համատիրությունների ձևավորման գործընթացի մասին: Այնուհետև տեղեկատվություն ներկայացվեց մարզում կատարված աշնանացանի և սպասվելիք գարնանացանի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Նշվեց, որ ընթացքի մեջ են Եղեգնաձորի տարածաշրջանի խոշորացված համայնքների աշխատակազմերի կառուցվածի ձևավորման և հաստիքացուցակների հաստատման աշխատանքները: Խոսվեց մարզի համայնքներում կատարվող աղբահանության աշխատանքների մասին, որի վերաբերյալ մարզպետը հանձնարարեց զբաղվել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգմամբ և համապատասխան գրություններ ուղարկել համայնքների ղեկավարներին, աղբահանության պայմանագրերի կնքման և վարձավճարների ավելացման նպատակով:
Քննարկվեց նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը և արդյունքները: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետին՝ վերլուծություն կատարել համայնքային ծախսերի հոդվածային համամասնությունների վերաբերյալ և հետևել մարզպետարանի աշխատակազմում սկսված գույքագրման աշխատանքներին: Ներկայացվեց առողջապահության և կրթության ոլորտին վերաբերող, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը: Աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց զբաղվել բուժհաստատություններում վճարովի ծառայությունների գանձումների ավելացման հարցերով, հետևել մարզի առողջապահական հաստատություններում իրականացվող սկրինինգային հետազոտություններին և առանձին խնդիրներ պարզելու համար այցելել մարզի առողջապահական հիմնարկներ, տեղում ծանոթանալու իրավիճակին:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարվեց զբաղվել հանրակրթական հաստատություններում ուսման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներով և շաբաթվա ընթացքում այցելություններ իրականացնել առանձին ուսումնական հաստատություններ, ինչպես նաև աջակցել <<Մշակութային կանգառ>> միջոցառման կազմակերպման աշխատանքներին:
Իրավաբանական բաժնի պետին հանձնարարվեց հետևել ՏԻ մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությանը:
Քննարկվեց զարգացման ծրագրերին, ճանապարհների ձմեռային պահպանության հարցերին, հողօգտագործման բնագավառին, աուդիտի ուսումասիրություններին, հարցեր: Հանձնարարվեց զբաղվել ճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանության խնդիրներով, ուսումնասիրել և մարզպետին ներկայացնել սպառողական շուկայում ձևավորված առաջին անհրաժեշտության ապրանքների գները, պարզաբանումներ ներկայացնել հողերի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին հանձնարարվեց տնայցելությունների միջոցով փաստագրել առավել կարիքավոր ընտանիքները և ցուցակը ներկայացնել մարզպետարան: Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29