Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ  կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 12.09.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, որոնք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Խորհրդակցությանը քննարկվեց

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի  <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան 12.09.2017

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի > ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել, որովհետև ֆիլմի նկարահանումներն իրականացվել են հենց Խաչիկ գյուղում: Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եղել ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և գլխավոր դերակատարները: Առաջին դիտմանը մասնակցել են համայնքի բնակիչները և Խաչիկում տեղակայված զորամասի զինվորները: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ, մշակույթի գծով պատասխանատու Աղասի Հովհաննիսյանը: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Այն տարիքն առած ֆրանսիացի դերասանի պատմությունն է, նրա երկու շաբաթվա կյանքի մասին, Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, ուր նա պատահաբար է հայտնվում: Ֆիլմում ներկայացված են

Իրազեկում

Իրազեկում 12.09.2017

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եղեգնաձորի  երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ <<Զարդանախշված էություն>> ցուցադրության հանդիսավոր բացումը

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ <<Զարդանախշված էություն>> ցուցադրության հանդիսավոր բացումը 07.09.2017

Այսօր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ > խորագիրը կրող ցուցադրության հանդիսավոր բացումը: Ցուցադրության էր ներկայացված Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող արծաթյա գոտիներ, զարդեր և գորգեր: Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ թանգարանի նորանշանակ տնօրեն Կարեն Ազատյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Այնուհետև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին ներկայացրեց

 Ինտենսիվ այգիների ընդլայնումը լուրջ խթան կարող է հանդիսանալ գյուղատնտեսական ոլորտում արմատական փոփոխությունների գործում

Ինտենսիվ այգիների ընդլայնումը լուրջ խթան կարող է հանդիսանալ գյուղատնտեսական ոլորտում արմատական փոփոխությունների գործում 06.09.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր և Աղավնաձոր համայնքներում հիմնված ինտենսիվ այգիներ: Վերջին տարիների ընթացքում Վայոց ձորի մարզում հիմնված ինտենսիվ այգիրների ընդհանուր մակերեսը կազմում է 43 հա, որից պտաղտու այգիներ՝ 5,7 հա, հատապտուղներ՝ 12 հա և խաղողի այգիներ՝ 25,3 հա: Այցի ընթացքում դիտարկվել և քննարկվել են հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման և ինտենսիվ այգիների մշակման ու խնամքի յուրահատկությունների հետ կապված հարցեր: Նշենք, որ խաղողի բերքը կարկտահարությունից պաշտպանելու համար մի շարք այգիներում տեղադրվել են հակակարկտային ցանցեր: Այցի շրջանակներում խոսվել է ավանդական և ինտենսիվ այգիների միջև եղած տարբերություններին և առավելություններին վերաբող հարցերի շուրջ ևս: Մասնագետները փաստում են,

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը 05.09.2017

2017 թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ՝ Սամվել Թարվերդյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46