Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն

Կայացավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն 18.01.2016

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ հունվարի 15-ին մարզպետների մասնակցությամբ կայացավ այս տարվա առաջին խորհրդակցությունը: Օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Հանդիպմանը մարզպետների հետ քննարկվեց ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նախարարին զեկուցվեց, որ այս պահի դրությամբ չկատարված հանձնարարականներ չկան: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես ուշադրության տակ պահել տրվող հանձնարարականների կատարման ընթացքր:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 18.01.2016

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել մարզերում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակին: Նախարար Մուրադյանը զեկուցել է, որ մարզերի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում պոլիկլինիկաները համալրված են անհրաժեշտ դեղորայքով: Նախարարի խոսքով՝ հանրապետությունում համաճարակ չկա, նախարարությունն օպերատիվ համագործակցում է բոլոր մարզպետարանների և նրանց կից բուժհաստատությունների հետ: Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 18.01.2016

Հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց 2016 թվականի գործակարգավարական երկրորդ խորհրդակցությունը: Մարզպետը նախ ներկայացրեց նախորդ ուրբաթ օրը ՀՀ վարչապետի և ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկված թեմաները, որոնց վերաբերյալ հանձնարարականներ տվեց աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Այնուհետև

Վայոց ձորում անցկացվեց  2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը

Վայոց ձորում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը 16.01.2016

Այսօր` հունվարի 16-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը: Եղեգնաձորում նորակոչ հայոց զավակներին  բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը, իսկ Վայքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Հայոց բանակի...

Ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորումում 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները

Ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորումում 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները 15.01.2016

Հունվարի 14-ին 4-րդ բանակային զորամիավորումում կայացած ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարն ու նրա տեղակալները։

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 12.01.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2015 թվականին կատարած աշխատանքների մասին.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45