Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Խորհրդակցություն նվիրված 2016 թվականին վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման  հարցերին

Խորհրդակցություն նվիրված 2016 թվականին վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին 04.02.2016

Փետրվարի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզի համայնքներում 2016 թվականին վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն պետ Մարատ Ներսիսյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարներ: Յուրաքանչյուր համայնքի ղեկավարի հետ քննարկվեց համայնքում առկա վարելահողերի օգտագործման ավելացման առավելագույն հնարավորությունները և հանձնարարվեց գործուն քայլեր կատարել այդ ուղղությամբ: Քննարկվեց նաև մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրի շրջանակում հատկացվող սերմերի, դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման, բաշխման հետ կապված հարցեր:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.02.2016

2016 թվականի հունվար ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 02.02.2016

Այսօր պաշտոնական այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. Իգոր Նազարուկը: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանդիպումը Իգոր Նազարուկի հետ: Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այցի և Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի գլխավոր խորհրդական Դմիտրի Սեմյոնովիչը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ընդլայնման և զարգացման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապետ գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և արդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 01.02.2016

Փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում բուժքույրերի գործունեությունը, ինչպես նաև երեխաների առողջության համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերը և մշտապես ներկայացնել նշված ուսումնական հաստատություններում ջերմաչափման տվյալների մասին տեղեկություն: Իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարեց շարունակել ուշադրության կենտրոնում պահել մարզի առողջապահական կազմակերպությունների

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 01.02.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2016 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների մասին.

   Խորհրդակցություն՝ նվիրված 2016 Վայոց ձորի մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության հարցերին

Խորհրդակցություն՝ նվիրված 2016 Վայոց ձորի մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության հարցերին 29.01.2016

Հունվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված 2016 Վայոց ձորի մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչական վերհսկողություն իրականացնող մարզային հանձնաժողովի նախագահ, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետ Նորայր Սիմոնյանը և հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց կողմից ուսումնասիրվող բնագավառներին վերաբերող հարցաշարերը և դրանցում տեղ գտած փոփոխությունները: Քննարկման ընթացքում մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց հանձնաժողովի անդամներին՝ վեր հանել իրենց կողմից ուսումնասիրվող բնագավառներում համայնքների ղեկավարների և աշխատակազմի գործունեության մեջ տեղ գտած թերություններն ու սխալները և մեթոդական օժանդակության շնորհիվ հասնել նշված թերությունների շտկմանն ու սխալների վերացմանը: Նշենք, որ 2016 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից վարչական հսկողություն է իրականացվելու մարզի 15 համայնքներում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53