Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

21.11.2017

 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրենները:
Օրակարգում ներառված էր՝ 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Ռինդի միջնակարգ դպրոց>>, <<Սերսի հիմնական դպրոց>>, <<Արտավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի և մարզպետարանի աշխատակազմի 3-րդ եռամսյակի գնումները գնումների օրենսդրությանը համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը:

Նիստը որոշեց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրենին՝ թույլ չտալ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները:
3. Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը,որպես պատասխանատու ստորաբաժանում, միջոցներ ձեռնարկել գնման ժամանակացույցերի շեղումներ թույլ չտալու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03