Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է ՀՀ Վայոց ձորի մարզի խոշորացված Արենի, Գլաձոր և Եղեգիս համայնքների ավագանիների առաջին նիստերը

17.11.2017

 Այսօր՝ նոյեմբերի 17-ին, կայացել է Վայոց ձորի մարզի խոշորացված Արենի, Գլաձոր և Եղեգիս համայնքների ավագանիների առաջին նիստերը, որոնց մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հ. Սարգսյանը և Վ. Տերտերյանը նոր ձևավորված համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանին, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին և նշված համայնքների ավագանու անդամներին: Հյուրերը ՏԻՄ մարմիններին մաղթել են արդյունավետ գործունեություն, ի շենացումն նորաստեղծ համայնքների կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի և ի բարօրություն բոլոր բնակավայրերի բնակիչների:
Նշվել է ՏԻՄ կառավարման նոր մոդելի մասին, որը հնարավորություն է տալու համատեղ ուժերով, ֆինանսական ավելի մեծ ռեսուրսով և միասնական գաղափարով ավելի արդյունավետորեն լուծել համայնքային խնդիրները: Կարևորվել է քննարկվող հարցերին ավագանու անդամների ոչ տեղային մտածողությամբ վերաբերմունքը, որպես համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ զարգացման գրավական: Նիստերի ավարտին նորընտիր ավագանու անդամներն իրենց հուզող մի շարք հարցեր են ուղղել հյուրերին:
Նիստերը կայացել են հետևյալ հաջորդականությամբ՝
Գլաձորում՝ ժամը 10.00, Գլաձորի համայնքապետարանում,
Արենիում՝ 12.00, Արենիի համայնքապետարանում,
Եղեգիսում՝ 14.00, Շատինի միջնակարգ դպրոցում :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13