Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության տոնի առթիվ

16.04.2026

   ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ։
   Անգնահատելի է այն մեծածավալ աշխատանքը, որ կատարում եք հասարակության անվտանգության ապահովման, օրենքի, ներքին անվտանգության և հասարակական կարգի պահպանման գործում, անհերքելի են այն ամենօրյա ջանքերը, որ ներդնում եք համակարգի առջև դրված խնդիրների հաղթահարման, ներքին կայունության պահպանման, ոլորտի զարգացման ճանապարհին։
   Բարձր գնահատանքի են արժանի ձեր արհեստավարժությունը և սկզբունքայնությունը, մասնագիտական գիտելիքները և կարողությունները, նվիրվածությունը և պատասխանատվությունը։
   Հարգելի՛ ոստիկաններ, մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն և մասնագիտական հաջողություններ։ Շարունակե՛ք նույն վճռականությամբ և պատվախնդրությամբ, բարձր գիտակցությամբ և արժանապատվությամբ ծառայել պետության և հասարակության շահերին, ձեր ավանդն ունենալ պետականաշինության կարևորագույն գործում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-18 12:40:26