Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Արին բնակավայրում
07.05.2026
Մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը Արին համայնքում հանդիպել են բնակիչների հետ, քննարկել բնակավայրի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, լսել բնակիչների խնդիրներն ու առաջարկությունները։
Խմելու ջրի համակարգի բարելավում, բնակավայր տանող ճանապարհի բարեկարգում, գյուղատնտեսության ոլորտի տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աջակցություն /հակակարկտային կայանի տեղակայում, ցրտահարության հետևանքների մեղմման ուղղությամբ քայլեր/, սոցիալական տարաբնույթ հարցեր․ այս խնդիրներ են եղել բնակիչների մտահոգության հիմնական հարցերը։
Աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերը դիտարկվել են պատկան մարմինների կողմից, տրվել համապատասխան պարզաբանումներ, ներկայացվել խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները։
Նշվել է , որ մարզային և համայնքային իշխանություններն աշխատանքներում մշտապես կարևորում են բնակիչների հետ բաց և անմիջական շփումները, նրանց խնդիրներին տեղում ծանոթանալը և միասնական մոտեցումներով դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ քայլերի իրականացումը։






