Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ այցելել է Եղեգիս համայնք

06.05.2026

   ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ այցելել է Եղեգիս համայնք՝ Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների մեկնարկը տեղում դիտարկելու նպատակով։
   Այցին մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Ահարոն Գաբրիելյանը։
   Այցի ընթացքում նախարարը շրջել է համայնքում, ծանոթացել Եղեգիս կլաստերի շրջանակում նախատեսվող աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները և նախանշել հետագա քայլերը։ Նա հանդիպել է նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների և գործարարների հետ՝ քննարկելով համայնքի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը։
   Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 120.5 մլն ԱՄՆ դոլար։ Վայոց ձորի մարզում ընդգրկված են Արենիի, Եղեգիսի և Ջերմուկի զբոսաշրջային կլաստերները, որոնց համար նախատեսվում է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46