Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել են <<Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզի տարածաշրջանային փուլի մրցույթները

06.05.2026


   Ավարտվել են <<Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանային փուլի մրցույթները /Եղեգնաձորի տարածաշրջանի մրցույթը անցկացվել էր ավելի վաղ/։
   Վայքի տարածաշրջանում 7-9-րդ դասարանցիների տարիքային խմբում հաղթական հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1-ին տեղ՝ Խնձորուտի միջնակարգ դպրոց, 2-րդ տեղ՝ Հերհերի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Ազատեկի միջնակարգ դպրոց։
   10-12-րդ դասարանցիների տարիքային խմբում լավագույն եռյակը գլխավորել է Խնձորուտի միջնակարգ դպրոցը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Մարտիրոսի և Գոմքի միջնակարգ դպրոցները։
   Ջերմուկի տարածաշրջանում  7-9-րդ դասարանցիների և 10-12-րդ դասարանցիների տարիքային խմբերում պատկերը նույնն է եղել․ 1-ին տեղ՝ Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց, 2-րդ տեղ՝ Ջերմուկի կրթահամալիր, 3-րդ տեղ՝ Գնդեվազի միջնակարգ դպրոց։
   <<Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզի տարածաշրջանային փուլում /Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ/ տարիքային երկու խմբերում ընդհանուր հաշվով մասնակցել են 172 դպրոցական։ Մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլի մրցույթը կանցկացվի մայիսի 11-ին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46