Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում 24.07.2014
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացնելու նպատակով 2014 թվականի հուլիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը նշել է, որ հանրապետությունում Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ կապված հանրային քննարկումների շրջանակում հերթական քննարկումը կազմակերպվել է Վայոց ձորի մարզում, որի վերաբերյալ մարզպետարանի կողմից իրականացվել է իրազեկում և քննարկումն ընթանում է դռնբաց: Այնուհետ Էդգար Ղազարյանը խոսքը փոխանցել է ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանին և Վարդան Պողոսյանին: Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել է, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրա՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը»,- ասել է Վարդան Պողոսյանը: Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` նա նշել է, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով:

Հայտարարություն 23.07.2014
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացնելու նպատակով 2014 թվականի հուլիսի 24-ին, ժամը՝ 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնարդույթները կներկայացնեն ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գ. Կուտոյանը և Վ. Պողոսյանը: Հանրային քննարկումը կկայանա դռնբաց: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:

2014 թվականի հուլիսի 25-ին, ժամը՝ 10.30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առաջին հարկում տեղակայված Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվական հասարակական > կենտրոնում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կընդունի ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչներին: Ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են այցելել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն՝ մարզպետարանի շենք, երկրորդ հարկ, 211 սենյակ, կամ զանգահարել (+374281)2.40.69 հեռախոսահամարով՝ վարչության պետ Խաչիկ Գևորգյանին: Նույն օրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կհանդիպի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ, որից հետո մարզպետարանում տեղի կունենա հանդիպում ՀՀ ԱՆ աշխատակազմի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների հետ:

2014 թվականի հուլիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Վայոց ձորի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրենց եռօրյա հանգիստն էին անցկացնում Ծաղկաձորում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների գործունեության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Գաբրիելյանը։ Հանդիման ընթացքում Է.Ղազարյանը ներկայացրեց երիտասարդության բնագավառում մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մարզպետին կից երիտասարդական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները։ Մարզպետը ներկայացրեց նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և առաջարկեց երիտասարդ հանրապետականներին առավել ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքային կյանքում, սեփական նախաձեռնություններով և ծրագրերով մասնակցություն ցուցաբերել ոչ միայն երիտասարդական, այլև հասարակական կյանքին ընդհանրապես։ Կարեն Ավագյանի կողմից առանձնահատուկ կարևորություն տրվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպություններում տարբեր հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությանը, որտեղ երիտասարդները կարող են առավել արդյունավետ գործունեություն ծավալել ըստ իրենց մասնագիտական ունակությունների և նախասիրությունների։ Կարևորվեց նաև ՀՀԿ բոլոր սկզբնական կազմակերպություններում, հատկապես գյուղական բնակավայրերում ՀՀԿ ակտիվ երիտասարդական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Է.Ղազարյանն իր պատրաստակամությունը հայտնեց համակողմանի և լիարժեք աջակցություն ցուցաբերել երիտասարդներին իրենց ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հարցում։

<<Եղեգեաց>> փառատոնը Եղեգնաձորում 20.07.2014
2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մասնակցեցին Եղեգնաձորում կազմակերպված > փառատոնին։ Փառատոնը կազմակերպել էին > հիմնադրամը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը, Վայոց ձորի մարզային զարգացման ու համագործակցության կենտրոնը, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը և Սյունիք Զարգացում ՀԿ-ն։ Հյուրերը ծանոթացան երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին, որոնք ներկայացնում էին Վայոց ձորի մարզի տարբեր բնակավայրեր։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև կավճանկար երեխաների համար, ինչպես նաև համերգ։

Ջերմուկում կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգ 18.07.2014
2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ համայնք, որտեղ կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգ, ինչպես նաև կեղտաջրերի մաքարման նոր, ժամանակակից կայան: Է.Ղազարյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին և որոշ շահառու կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել շինարարության ընթացքում առաջացած կազմակերպական խնդիրները: Նորակառույց համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ ձևով կազմակերպել ջրամատակարարումն ու ջրահեռացումը Ջերմուկ համայնքում, իսկ կեղտաջրերի մաքրման կայանի շնորհիվ առավելապես լուծվում է Արփա-Սևան թունելով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մաքրության խնդիրը, որն ունի չափազանց կարևոր բնապահպանական նշանակություն Սևանա լճի համար: