Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա  զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին

Տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին 25.07.2013

Ս/թ հուլիսի 28-ին, առավոտյան ժամը 9. 00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու զորահանդեսին, որը կկայանա Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 10:

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2013թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2013թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 19.07.2013

Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Վայքի քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանի հանրային հաշվետվությունը: Քաղաքապետը ներկայացրեց 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների մասին: Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Ա. Գրիգորյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: Մարզպետ Էդգար Ղազարյանն իր խոսքում բարձր գնահատեց քաղաքապետի կիսամյա գործունեությունը և հարթակն օգտագործելով՝ ներկայացրեց պետական աջակցությամբ քաղաքում իրականացված այն բոլոր ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել ՀՀ պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը գտնվում է երկշաբաթյա արձակուրդում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը գտնվում է երկշաբաթյա արձակուրդում 19.07.2013

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի 09. 07. 2013 թվականի թիվ 539-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին տրամադրվել է 2013 թվականի աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2013 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։ Մարզպետ Էդգար Ղազարյանն արձակուրդն անցկացնելու է Արցախի Հանրապետության և Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հանգրվաններում:

Կոնոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը մարզպետի ուշադրություն կենտրոնում

Կոնոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը մարզպետի ուշադրություն կենտրոնում 19.07.2013

2013թ. հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության պաժնի պետ Խաչիկ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի և Վայքի ավտոկայաններ՝ ծանոթանալու աշխատանքային գործունեությանը, սակագներին և գործող երթուղիների չվացուցակներին՝ մարզի բնակչության ուղևորափոխադրումների սպասարկման որակը բարելավելու նպատակով:

 ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ 19.07.2013

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման ծրագիրը մարզում իրականացնելու համար հուլիսի 19-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, ուսումնասիրեց մարզում ինտեգրված սոցիալական ծառակություններ կազմակերպելու նպատակով հատկացվող շենքերի պայմանները: Հատկացված տարածքների պայմաններն արժանացան նախարարի հավանությանը: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը և պատասխանատու այլ անձիք:

Վայոց ձորի մարզպետը հանդիպիպում է ունեցել  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ

Վայոց ձորի մարզպետը հանդիպիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ 19.07.2013

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Կարեն Հիլարդը` ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ: Տիկին Հիլարդը Արենիում այցելել է ՔԱՐԴ ամերիկյան կազմակերպության աջակցությամբ վերանորոգված գինու համտեսի սրահ: Այնուհետև նրա գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Վայքի քաղաքապետի կիսամյակային հանրային հաշվետվությանը: Հաշվետվությունից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցներ և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը: Քննարկվեցին Վայոց ձորի մարզում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ հետագա համագործակցության հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28