Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին

15.10.2014

2014 թվականի  հոկտեմբերի 15-ին   Քաունթերփարթ ինթերնեշնլի հրավերով  Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը   մասնակցել է << Հանրային երկխոսության և համայնքային զարգացման>> ամփոփիչ համաժողովին: Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել  Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արթուր Դրամփյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,  , ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ  կազմակերպության ծրագրերի գծով փոխնախագահ Ալեքս Սարդարը:

     Համաժողովը նպատակ է ունեցել  ներկայացնելու  ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող ,,Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության՚՚  ծրագրի չորս տարվա արդյունքները, քաղած դասերը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման խնդիրները:  Համաժողովում քննարկվել են  քաղաքացիական հասարակության կառույցների աշխատանքի հետագա բարելավմանը, համայնքային զարգազմանն ուղղված առաջարկություններ, որոնք բխում են ծրագրի ընթացքում կուտակած փորձից և բոլոր գործընկերների հետ փոխգործակցության արդյունքներից: 

    Համաժողովին մասնակցել են  նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք ,Գետափ, Գոմք, Բարձրունի   համայնքների ղեկավարները, ավագանու և համայնքային ակտիվ խմբերի  անդամներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34