Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքի օրվան նվիրված տոնակատարություն Խաչիկ գյուղում

20.10.2014

 2014 թվականին, հոկտեմբերի 18-ին Վայոց ձոր մարզի Խաչիկ գյուղում տեղի ունեցավ <<Գաթայի փառատոն և համայնքի տոն>> մշակութային միջոցառումը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ բազում մարդիկ տոնական բարձր տրամադրությամբ հավաքվել էին ականատեսը լինելու մեծ գաթայի (տրամագիծը` 1.50 մետր) օրհնության կարգին և համայնքի օրվան նվիրված տոնակատարությանը: Տոնակատարության ընթացքում հյուրերը ճաշակեցին զանազան հին ավանդական կերակրատեսակներ, այցելեցին Խաչիկ համայնքում ստեղծված հնագիտական փոքրիկ թանգարան և գյուղի տեսարժան վայրեր: Տոնակատարության ընթացքում հնչեցին հայ գուսանական երգեր և կատարվեցին ազգային պարեր, որոնք ամբողջացրին տոնական օրվա գունապնակը: Իսկ գաթան փառատոնի ընթացքում բաժանվեց բոլոր ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:06:46