Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արտաբույնք և Հորբատեղ համայնքներ

18.04.2015

2015 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Արտաբույնք և Հորբատեղ համայնքներ: Մարզպետը ժամը 10.30-12.30-ը եղել է Արաբույնք, իսկ 13.00-14.30-ը Հորբատեղ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Արտաբույք համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց և բուժկետ, այնուհետ հանդիպում են ունեցել համայնքի բնակիչների հետ: Մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցական գույքի ձեռք բերման և դպրոցի դահլիճի վերանորոգման հարցերը: Իսկ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել գյուղատնտեսական վարկեր ստանալու հետ կապված, Շատինի առողջություն կենտրոնում ախտորոշող ոչ ժամանակակից սարքավորումների պատճառով հետազոտվելու դժվարությունների հետ կապված խնդիրները և ճանապարհների բարեկարգման հարցը: Հորբատեղ համայնքում ղեկավար Գագիկ Սանդրոսյանի ուղեկցությամբ նույնպես այցելել են համայքի դպրոց և բուժկետ: Հորբատեղի դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցի ցանկապատման հարցը: Հորբատեղցիների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել ոռոգման ջրատարի 30 մետր հատվածի կիսախողովակների անցկացման, խմելու ջրագծի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատման կամ փոսալցման, մշակույթի տան գույքի ձեռք բերման հարցերը: Ինչպես միշտ, համայնքների բուժկետում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08