Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ

16.04.2015

 Ոստիկանության հարգարժան գեներալներ, հարգելի սպաներ և ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ անվտանգ ծառայություն:
Ի դեմս Ձեզ, մեր երկրում իրականացվում է հասարակական կարգի պահպանությունը, ներքին անվտանգության ապահովումը, հանրապետությունում տնտեսություն վարող սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, շահերի, գույքի և ունեցվածքի պահպանումը:
Բազմիցս ենք համոզվել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կայացած և հաստատուն կառույց է, պատրաստակամ՝ ծառայելու պետությանն ու ժողովրդին, լինելու այնտեղ, որտեղ կարգ ու կանոն հաստատելու և պահպանելու անհրաժեշտությունը կա: Նույնպիսի պատրաստակամությամբ՝ լավին ու բարուն ծառայելու, ամենայն պատասխանատվությամբ մասնագիտական առաքելությունն իրականացնելու և ոստիկանին հարիր վարքագծով են աչքի ընկնում նաև ՀՀ Վայոց ձորի մարզի ոստիկանության սպաներն ու ծառայողները: Եվ դրսևորած շնորհակալ վարքագծի շնորհիվ հասարակության մեջ ոստիկանի հանդեպ ձևավորվում է դրական վերաբերմունք, վստահություն և հավատ հանցագործությունների դեմ մղվող պայքարում հուսալի գործընկեր դառնալու:
Հարգելիներս, մասնագիտական տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ Ձեզ: Մաղթում եմ Ձեր ընտանիքներին անձնական և ընտանեկան երջանկություն, մասնագիտական հաջողություններ:
Միշտ պատրաստ եղեք դժվարին և սկզբունքային ծառայության՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08