Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

16.04.2015

 Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում <<Ո'վ դավաճան լռություն...>> խորագրով: Միջոցառումը կազմակերպվել էր IYա (դասվար՝ Օֆելյա Թովմասյան) և YI բ ( դասղեկ՝ Հայարփի Մարգարյան) դասարանների աշակերտների ուժերով: Այն կոչ էր ուղղված հայ մարդուն՝ փորձություններին դիմակայելու, հավաստում՝ հայկական քոչարին Մասիսի լանջին պարելու, երդում՝ հայ դատին ու պահանջատիրությանը տեր լինելու, ինչպես նաև բողոք այն երկրների դեմ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Դպրոցականները ոտնկայս երդվեցին, որ տերն են հայ տան` կամքով իրենց խղճի, սրտովն Արարչի:
Միջոցառման ավարտին տնօրեն Հովիկ Մնացականյանն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերածնունդը և այսօրվա սերնդի հայ դատին տեր լինելու և պահանջատեր սերունդ հանդիսանալու փաստը:
Միջոցառումն ամբողջացավ այցով դեպի հուշարձան, ուր ծաղիկներ դրվեցին ի տուրք հարգանքի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08