Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված > ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, > պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, > ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը և վերոնշյալ մարզպետարանների գյուղատնտեսության վարչության պետերը: > ԲԲԸ հիմնադրվել է 2011 թվականին: Ծրագրով, որի նպատակն է ինտենսիվ այգեգործության զարգացումը, նախատեսվում է հիմնել 306 հեկտար ընկույզի, դեղձի, բալի և այլ պտղատեսակների այգիներ, որոնք կունենան նոր, ժամանակակակից տեխնոլոգիաներ և կբավարարեն տեղական շուկայի պահանջարկը: Ներկայումս հիմնվել է 50.8 հեկտար պտղատու այգիներ՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում:

Քննարկվել է <<Մագելանի>> քարանձավը վարձակալությամբ հանձնելու հարցը 08.08.2014
2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելանի քարանձավը ՀՀ մշակույթի նախարարության կողմից վարձակալությամբ հանձնելու հարցի քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված գրության հիման վրա, որով բազմաթիվ հիմնավորումներով առաջարկվել էր ձեռնպահ մնալ քարանձավի մասնավոր ընկերությանը վարձակալությամբ հանձնելու գաղափարից: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, ինչպես նաև ոլորտի գիտնականներ և մասնագետներ:

2014 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ > (EDMC) հայաստանյան ծրագրի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին մարզում զբոսաշրջության զարգացման համատեքստում միջազգային այդ կազմակերպության խորհրատվական աջակցության, մասնավորապես Արենի համայնքի և Նորավանքի տարածքում միասնական զարգացման և ներդրումային ծրագրի (Մաստեր պլան) հետ կապված հարցեր: Կազմակերպության ներկայացուցիչ, միջազգային փորձագետ Ջիմ Ջեսմին ներկայացրեց կազմակերպության կողմից պատրաստված եռաչափ սխեմատիկ տեսանյութը` վերոնշյալ զարգացման գոտում ենթակառուցվածքների տեղակայման, դրանց նպատակահարմարության և ֆունկցիոնալ նշանակության առումներով:

Աշխատանքային այցելություն Արին և Ազատեկ համայնքներ 06.08.2014
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի և > ծրագրի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արին և Ազատեկ համայնքներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերն անցկացրել է սահմանի առաջին գծում 05.08.2014
2014 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում: Վայքի գնդի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ Է.Ղազարյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաև առավոտյան շրջայց կատարել խրամատներում և մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ: Առաջնագծում ծառայող մեր զինվորները հավաստիացրել են, որ իրենք մարտական բարձր ոգով և զինվորական պատշաճ կարգապահությամբ և զգոնությամբ իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունը:

2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որը նվիրված էր Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը, ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Արենի գինու փառատոնի մարզային համակարգող, Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանը, Եղեգնաձոր, Մալիշկա, Արենի, Ելփին, Ռինդ համայնքների ղեկավարները, > ՀԿ նախագահ Ռուզաննա Ղազարյանը, մարզային մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը: