Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման հարցերը

27.12.2014

ՀՀ կառավարության 18. 12. 2014 թվականի 1444 – Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման ծրագրում ընգրկվել են նաև Վայոց ձորի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս սահմանամերձ համայնքները:
2014 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզի սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման գործի կազմակերպչական հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը, քաղաքաշինության վարչության կապի և տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության <<Արաքս>> մասնաճյուղի Եղեգնաձորի էլ.ցանցի պետ Գագիկ Սմբատյանը, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Վայոց ձորի ԳԳՄ տնօրեն Արմեն Մարգարյանը, մարզի սահմանամերձ համայնքերի ղեկավարները:
Քննարկումից հետո մարզպետը խնդրեց, որպեսզի վճարման գործընթացն իրականացվի սահմանված ձևաթղթերին համապատասխան և ժամկետների պահպանմամբ: Ամփոփման խոսքում նա շնորհակալություն հայտնեց խորհրդակցության մասնակիցներին, շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և 2015 թվականին արդյունավետ համագործակցությամբ աշխատանքի հույս հայտնեց:
Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը հորդորեց Վայոց ձորի էլ. ցանցի և ԳԳՄ ղեկավարներին՝ տոնական օրերին գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման խնդիրները պահել ուշադրությունը կենտրոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00