Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

26.12.2014

 Սիրելի վայոցձորցիներ:
Անկեղծ սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ուրախ Ամանոր, բարեկեցություն, առողջ ու երջանիկ օրեր:
Յուրաքանչյուր գալիք տարի իր հետ բերում է նոր երազանքների, անավարտ ծրագրերի իրականացման ցանկալի հույսեր և իր տոնական լույսերով շղարշում նախորդ տարվա դժվարությունները: Ցանկանում եմ, որ 2014 թվականի ընթացքում եղած դժվարություններն ու անհաջողությունները մնան անցյալում և մենք 2015 թվականը թևակոխենք առողջ և ուրախ տրամադրությամբ, ստեղծելու և արարելու հաստատակամությամբ: Թող 2015 թվականը մեր մարզին բերի հաջողություններ` տնտեսության կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Թող գալիք Նոր տարին լինի ձեր ձեռնարկումների հաջողության, իղձերի իրականացման տարի և դառնա նոր նվաճումների ու ձեռքբերումների հիմնաքարը: Ձեր ընտանեկան հարկերի տակ թող մշտապես խաղաղություն տիրի և թևածի երջանկությունը: 

Սիրելիներս, մաղթում եմ, որ 2015 թվականը մեր երկիր ու մեր մարզ մուտք գործի խաղաղությամբ, լինի բարիքներով լի տարի և արձանագրվի բազում հաջողություններով:
Կրկին շնորհավորում եմ ձեր տոնը:
Ձեր ընտանիքներին` անսպառ սեր, մշտավառ հույս ու անսասան հավատ:
Սիրելի հայրենակիցներ, ապրեցեք խաղաղությամբ ու Աստծո օրհնությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00