Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 10 նիստը

26.12.2014

 2014 թվականի դեկտեմբերի 26-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 10-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:
Օրակարգում ներառված էր 2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված, մարզպետարանի աշխատակազմի 2014 թ.-ի 4-րդ եռամսյակի գնումների համապատասխանության աուդիտի հաշվետվության, 2015թ.-ի տարեկան և 2015-2017թթ.-ի ներքին աուդիտի ռազմավարական ծրագրերի նախագծերի ներկայացումը:

Հաշվետվությունը և ծրագրերի նախագծերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Նիստը որոշեց`
2015-2017թ.թ.-ի Ներքին աուդիտի ռազմավարական և 2015թ.-ի տարեկան ծրագրերի նախագծերին տալ հավանություն և սահմանված ժամկետում ներկայացնել մարզպետի վավերացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00