Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Աղավնաձոր և Ռինդ համայնքներ

04.05.2015

 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Աղավնաձոր և Ռինդ համայնքներ: Մարզպետը ժամը 10.30-13.00-ը եղել է Աղավնաձոր, իսկ 13.30-15.30-ը Ռինդ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի և Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել են համայնքապետարաններ, համայքի դպրոց և բուժկետ: Աղավնաձոր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել գյուղի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման, բուժկետի վերանորոգման, գյուղում արտադրվող խաղողի բերքի իրացման հարցերը: Խաղողագործների հետ զրույցի ժամանակ մարզպետը նշել է, որ խաղողի իրացման գինը կախված է միայն մթերվող խաղողի որակից, ուստի անհարժեշտ է ամեն ինչ անել համապատասխան որակն ապահովելու համար, իսկ մթերումների գործընթացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ամեն կերպ կօժանդակեն, որպեսզի արտադրված որակյալ խաղողը իրացվի մինչև վերջին կիլոգրամը: Աղավնաձորցիները խիստ հետաքրքրված էին համայնքների խոշորոցման գործընթացի սպասելիքներով: Մարզպետը ներկայացրել է խոշորացման առավելություններից ամենակարևորը՝ ֆինանսական մեծ ներդրումներով համայնքային նշանակության ավելի մեծ խնդիրերի լուծման հնարավորությունը: Մանկավարժները հիմականում բարձրացրին արվեստի դպրոցի դահլիճի և հանրակրթական դպրոցի ջեռուցման, մանկապարտեզի վերանորոգման հարցերը: Նշենք, որ Աղավնաձորում շրջայց է եղել նաև համայնքային մանկապարտեզում:
Ռինդում այցն սկսվել է գինու արտադրամասում շրջայցով: Այնուհետ մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպումով, որի ընթացքում բարձրացվել է դպրոցական լաբորատոր սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռք բերման հարցերը:
Իսկ համայնքի բնակիչները բարձրացրել են մանկապարտեզի վերանորոգման, արտադրված խաղողի և մրգի մթերման, ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի վերանորոգման, կիսկառույց կոյուղու ավարտման, հողերի չափագրման ընթացքում տեղ գտած անճշտությունների շտկման հետ կապված հարցերը:
Ինչպես միշտ բուժկետերում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53