Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ <<Կրթության գերազանցության ազգային ծրագրի>> հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը 28.11.2014
2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացավ > հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը: Ծրագրի քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններ, մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում > կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունն ու նպատակները: Քննարկման մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Ծավալվեց շահագրգիռ քննարկում և եղան առաջարկություններ` որակյալ հանրային կրթության չափանիշների, ուսուցչի կատարելատիպի ձևավորման, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման ուղղված հանրություն անելիքի, ծրագրի իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ:

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Հովհաննես Շիրազի 100-ամյակին 28.11.2014
2014 թվականի նոյեմբերի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հ. Շիրազի 100-ամյակին: Ցերեկույթին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Վայքի քաղաքապետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը: Ցերեկույթը կրում էր > խորագիրը:
Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը 28.11.2014
2014 թվականի նոյեմբերի 27-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը ներքոնշյալ օրակարգով՝ 1. Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի քննարկում: (Զեկուցող՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյան): 2. Մարզպետին կից երիտասարդական խորհրդի քարտուղարի ընտրություն: (Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան): 3. 2015թ. երիտասարդական խորհրդի...

Ընտանիքի տարվան նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում 27.11.2014
2014 թվականի նոյեմբերի 26-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` > թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին մտավորականներ, ուսանողներ և քաղաքի հասարակայնության ակտիվ ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական նպատակն էր՝ հասարակության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել ընտանիքի ամրության խնդրին և նրանից բխող մի շարք կարևոր հարցերի բարձրաձայնմանը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Թեմայի շուրջ դասախոսություն վարեց սահմանամերձ Խաչիկ գյուղի զորամասի հոգևոր սպասավոր, սարկավագ Արսեն Մաթևոսյանը: Ծավալվեց ջերմ զրույց: Հանդիսատեսն իրեն հուզող հարցերն ուղղեց սարկավագին և ստացավ լիարժեք պատասխաններ:
2014 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի, հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետերի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Գողթանիկ, Եղեգիս, Հերմոն, Վարդահովիտ համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ, որոնց ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին, համայնքում առկա խնդիրներին և իրականացված ծրագրերին:
2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետերի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել սահմանմերձ Խաչիկ, Արենի և Արփի համայնքներ: Հարություն Սարգսյանի աշխատանքային այցը համայնքներ կրում էր նաև ճանաչողական բնույթ, քանզի այն մարզպետի պաշտոնում առաջին այցն էր և, մարզպետը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ՝ համայքներում տիրող իրավիճակին առավել ընդգրկուն շրջանակով ծանոթանալու նպատակով: