Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2013 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2013 թվականի գործունեության արդյունքները 24.01.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2013 թվականի գործունեության արդյունքները:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014թվականի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014թվականի անդրանիկ նիստը 24.01.2014

2014 թվականի հունվարի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը, հետևյալ օրակարգով`

    Խորհրդակցություն՝ նվիրված հայոց լեզու և մաթեմատիկա առարկների դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրներին

Խորհրդակցություն՝ նվիրված հայոց լեզու և մաթեմատիկա առարկների դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրներին 24.01.2014

Ս/թ հունվարի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2013թվականին մարզի հանրակրթական դպրոցներում կատարած առարկայական ուսումնասիրությունների արդյունքները: Մարզպետը նշեց, որ արդյունները խիստ մտահոգիչ են, որի պատճառով էլ խորհրդակցություն է հրավիրել՝ պարզելու արձանագրված ցածր արդյունքների պատճառները: Քննարկումից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը հանձնարարություն տվեց դպրոցների ղեկավարներին՝ խստացնել ներդպրոցական հսկողությունը առարկայական դասավանդման ընթացքի վրա, իսկ ուսուցիչներին՝ ամենայն պատասխանատվություն դրսևորել մատաղ սերնդի մոտ առարկայական բարձր իմացության ապհովելու գործում: Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց հաճախակի այցելել դպրոցներ, կատարել դասալսումներ և պարբերաբար քննարկել այցելությունների արդյունքները:

    Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների  տնօրենների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 24.01.2014

Ս/թ հունվարի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը ներկայացրեց դպրոցների ֆինանսավորման կարգում կատարված փոփոխությունները: Այնուետ հնչեցին հայտարարություններ > տոնակատարության, >, > միջոցառումների, 2014թ. առարկայական օլիմպիադայի կազմակերպման և ներդպրոցական մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ:

Հանդիպում Վայոց ձորի հյուրատների սեփականատերերի հետ

Հանդիպում Վայոց ձորի հյուրատների սեփականատերերի հետ 22.01.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի պայմանավորվածության համաձայն տեղի ունեցավ հանդիպում զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների հանդիպումը Վայոց ձորի հյուրատների (B&B) սեփականատերերի հետ:

Աշխատանքային այցելություն Ջերմուկ քաղաք

Աշխատանքային այցելություն Ջերմուկ քաղաք 22.01.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցելություն կատարեց Ջերմուկ քաղաքային համայնք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03